ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում. սա համարվում է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթ

Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված՝ մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երեւանում եւ Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին,  20-22մ/վրկ։

ԱՎԵԼԻՆ