«Շելբի» ընկերությունը նախաձեռնել է աշխարհում արդեն իսկ լայն տարածում գտած ախտահանիչ սարքերի արտադրություն

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները նոր փուլ են մտնում , և այդ կապակցությամբ կարիք կա նոր միջոցների և մոտեցումների: Այդ համատեքստում «Շելբի» ընկերությունը նախաձեռնել է աշխարհում արդեն իսկ լայն տարածում գտած ախտահանիչ սարքերի արտադրություն: Սարքն ամբողջովին նախագծվել, մշակվել և արտադրվել է «Շելբի»ընկերության ինժեներական մասնագիտացված թիմի կողմից:
Սարքն իրենից ներկայացնում է ախտահանիչ մուտք , որի միջով անցնելու ընթացքում մարդը ամբողջությամբ ախտահանվում է: Այս աշխատում է լրիվ անհպում տարբերակով: Օգտագործվող ախտահանիչ նյութը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին և ունի ԵԱՏՄ սերտիֆիկատ: Այն լրիվ անվտանգ է մարդկանց և կենդանիների համար, չունի հոտ, չի կուտակվում արտաքին մակերեսներին և չի առաջացնում թաղանթներ մակերեսների վրա:
Ուսումնասիրելով կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների փորձը` սարքը բավականին արդյունավետ է աշխատում արդեն Ղազախստանում , Սինգապուրում և Վիետնամում , իսկ այնտեղ արդեն իսկ դանդաղել են վարակի տարածման տեմպերը : Սարքը նախատեսված է օգտագործման , ինչպես մարդկային կուտակումներով ցուցված տարածքներում , այնպես էլ ՝ ցանկացած վայրում , որտեղ իրականացվում է քաղաքացիների սպասարկում ՝ բանկեր ուսումնական հաստատություններ , առևտրի կենտրոններ, պետական գերատեսչություններ, հյուրանոցներ, ռեստորաններ , մարզասրահներ և այլն: Դիմակի , ձեռնոցի և սոցիալական հեռավորության պահպանումը շատ կարևոր է այս փուլում, սակայն այն առավել արդյունավետ կլինի , եթե բոլոր մասսայական սպասաարկման փակ տարածքների մուտքի մոտ տեղադրվեն ախտահանիչ սարքեր ՝ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն հնարավորինս շուտ հաղթահարելու համար :

ԱՎԵԼԻՆ