Բեռլինում եկեղեցին իր դռները բացել է մզկիթում աղոթելու հնարավորությունից զրկված մուսուլմանների համար

Բեռլինում Լյութերական եկեղեցին իր դռները բացել է մուսուլմանների համար, որոնք համավարակի հետ կապված զրկվել են մզկիթում աղոթելու հնարավորությունից, հայտնում է BBC News-ը:

Գերմանիայում կրոնական կենտրոնները մայիսի 4-ից գործունեությունը վերսկսել են՝ 1,5 մետր հեռավորություն պահպանելու պայմանով:

Սրա հետ կապված տեղական մզկիթը կարող է տեղավորել հավատացյալների միայն փոքր մասին:

Կրեյցբերգի Լյութերական եկեղեցիներից մեկը օգնություն է առաջարկել՝ մուսուլմանների համար իր դռները բացելով Ռամադան ամսվա նրանց համար սրբազան օրա վերջին:

 

ԱՎԵԼԻՆ