Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, կորուստներ կրելով հետ շպրտել ելման դիրքեր․ ՊԲ

Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝  առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

ԱՎԵԼԻՆ