Չինաստանում անցած մեկ օրում չի հայտնաբերվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք

Չինաստանում անցած մեկ օրում չեն գրանցել կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք եւ մահվան դեպք, հետեւում է երկրի առոջապահության հարցերով պետական կոմիտեի տեղեկատվությունից, հայտնում է Gazeta-ն:

Հստակեցվում է, որ Չինաստանում 24 ժամում հայտնաբերել են 28 անախտանիշ վարակակրի: Դրանից բացի, երկրում վարակվելուց հետո ապաքինվել է 3 մարդ:

Չինաստանում գրանցվել է ընդհանուր 82 971 հիվանդացած, ապաքինվել է 78 հազարից ավելի պացիենտ, մահացել՝ 4634-ը:

Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Հիվանդության հարուցիչն է SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել:

ԱՎԵԼԻՆ