Samsung ընկերությունը ներկայացրել է փողոցի համար նախատեսված իր առաջին հեռուստացույցը

Samsung ընկերությունը ներկայացրել է փողոցի համար նախատեսված իր առաջին հեռուստացույցը. այն պաշտպանված է անձրեւից եւ անգամ չի խամրում արեւի ճառագայթներից, գրում է DTF-ը:

Samsung Terrace մոդելը թողարկվում է երեք տարբերակում 55-75 դյույմ անկյունաչափ ունեցով էկրաններով: Սարքի կորպուսը պաշտպանված է խոնավությունից եւփոշուց՝ IP55 ստանդարտի համաձայն. անձրեւի կաթիլները կամ քամու հետեւանքով փոշու եւ ավազի հետքերը չեն վնասի հեռուստացույցը:

Հարմարավետության եւ անվտանգության համար բոլոր միացումները սահմանափակված են HDBaseT մեկ կաբելով, որով մատակարարվում է էլեկտրականությունը եւ բոլոր ազդանշաններն աղբյուրներից:

ԱՎԵԼԻՆ