Հայտնաբերվել են կորոնավիրուսի հետեւանքով առաջացող նոր բարդություններ

Իտալացի գիտնականները հայտնել են SARS-CoV-2 վիրուսի հետեւանքով առաջացած վահանաձեւ գեղձի հիվանդության առաջին դեպքի մասին: Նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով նոր բարդություններ ի հայտ գալու մասին ներկայացվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism պարբերականում հրապարակված հետազոտության մեջ:

Բժիշկներն ուսումնասիրել են  COVID-19-ից առողջացած 18-ամյա պացիենտի մոտ սրածայր թիրեոդիտի առաջացման դեպքը: Այդ հիվանդությունը բնութագրվում է վահանաձեւ գեղձի վիրուսային բորբոքմամբ եւ հիվանդի մոտ ջերմության առկայությամբ: Քանի որ նախքան կորոնավիրուսով վարակվելը երիտասարդ կինը չի ունեցել վահանաձեւ գեղձի գանգատներ, բժիշկները եզրակացրել են, որ սրածայր թիրեոիդի առաջացումը պայմանավորված էր COVID-19-ով, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Համաձայն հիվանդության պատմության՝ պացիենտի օրգանիզմում վահանաձեւ գեղձի հիվանդությունը հայտնաբերվել է կորոնավիրուսի դրական թեստի 15-րդ օրը: Ընդ որում՝ կնոջ մոտ հիվանդությունն ունեցել է թեթեւ ընթացք. նա վարակվել էր հորից: Վահանաձեւ գեղձի հիվանդության ընթացքը պացիենտի մոտ ուղեկցվել է պարանոցի շրջանում ցավերով եւ տենդով: Բժիշկների խոսքով՝ հիվանդության ախտանշաններն անցել են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ վահանաձեւ գեղձի ֆունկցիաները կարգավորվել են շուրջ 40 օրն անց:

Հետազոտության արդյունքում գիտնականները նախազգուշացրել են գործընկերներին, որ SARS-CoV-2-ը կարող է առաջացնել վահանաձեւ գեղձի հիվանդություններ: Գիտական աշխատանքում հաստատվել են նաեւ վահանաձեւ գեղձի հիվանդությունները. հաստատվել է փաստը, որ կորոնավիրուսը կարող է վնասել ոչ միայն թոքերը:

Համաձայն չինացի գիտնականների նախնական հետազոտության՝ կորոնավիրուսը կարող է տեղայնացվել ոչ միայն մարդու թոքերում, այլ նաեւ աղիներում: Մայիսին ավարտված հետազոտությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2 վիրուսի մասնիկները կարող են պահպանվել արտաթորանքում եւ փոխանցվել ապագա վիրուսակիրներին:

ԱՎԵԼԻՆ