Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 2-ով

Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 2-ով եւ, ըստ StopCov-ի նորացված տվյալների, հասել է 723-ի: Այս պահի դրությամբ առողջացածների թիվը 495 մարդ է կազմում, մահացել է 12 հիվանդ:

3614 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 316-ը, Վրաստանի երեք քաղաքացի բուժման համար տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Արդեն մարտի վերջին երկրի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այն գործում էր մինչեւ մայիսի 22-ը:

ԱՎԵԼԻՆ