Խորհրդակցություն ՊՆ-ում՝ Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման նպատակով

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշտպանության նախարարությունից:

Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ, նախորոշվել են ստորաբաժանման կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։

ԱՎԵԼԻՆ