Մարտավարական զորավարժության ժամանակ ներգրավվել են «Սմերչ» համակարգեր

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական բաժինը։

Իր հերթին, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է լուսանկարներ ու հետևյալ գրառումն արել.

«Դրվագներ լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլից։

Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ»։

ԱՎԵԼԻՆ