Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 2 դրամով. եվրոն եւս էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 481.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.95 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.07 դրամ (նվազել է 1.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 589.05 դրամ (նվազել է 4.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ (աճել է 0.06 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  270.55 դրամ, ոսկի՝  27,074.82 դրամ, պլատին՝ 13,070.5 դրամ:

ԱՎԵԼԻՆ