Զորակոչի նախապատրաստում` արտակարգ դրության պայմաններում

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել՝ կապված արտակարգ դրության պայմաններում զորակոչի նախապատրաստական աշխատանքների հետ:

Նա, մասնավորապես, գրել է. «Զորակոչի նախապատրաստական աշխատանքները՝ արտակարգ դրության պայմաններում

ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները։

Մանրամասները՝ տեսանյութում»:

 

ԱՎԵԼԻՆ