YouTube-ում COVID-19-ի վերաբերյալ ամենաշատ դիտումներ ունեցող տեսանյութերի ավելի քան քառորդ մասը կարող են կեղծ տեղեկություններ պարունակել

YouTube-ում COVID-19-ի վերաբերյալ ամենաշատ դիտումներ ունեցող տեսանյութերի ավելի քան քառորդ մասը կարող են կեղծ տեղեկություններ պարունակել, կարծում են BMJ Global Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակները:

Այս ապատեղեկատվությունը ոչ միայն չհաստատված պնդումներ է ներառում բուն հիվանդության մասին, օրինակ՝ թե ինչպես է այն տարածվում եւ ինչ կարող են անել մարդիկ՝ վարակվելուց խուսափելու համար, այլ նաեւ՝ դավադրության տեսություններ եւ ռասիստական ​​հայտարարություններ: «Սա հատկապես մտահոգիչ է, եթե հաշվի առնեք այս տեսանյութերի դիտումների քանակը»,- գրում են ուսումնասիրության հեղինակները, փոխանցում է Americaru-ն:

«Ակնհայտ է, որ չնայած սոցիալական ցանցերի ուժը կայանում է գեներացվող եւ տարածվող տեղեկատվության մեծ ծավալի եւ բազմազանության մեջ, այն վնասակարության մեծ ներուժ ունի», – ավելացնում են նրանք:

Դեռ մինչեւ COVID-19-ի համավարակն ԱՄՆ-ում ինտերնետից օգտվողների ավելի քան 80 տոկոսը հայտնել էր, որ առողջությանը վերաբերող տեղեկություններ է վորոնել համացանցում:

YouTube-ը կոնտենտի բոլոր տեսակների հիմնական աղբյուրն է, այդ թվում՝ բժշկական թեմայով: Ամբողջ աշխարհում ամսական ավելի քան 2 միլիարդ մարդ է օգտվում YouTube-ից:

ԱՎԵԼԻՆ