Կորոնավիրուսի 7 դեպքի հաստատումից հետո «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասերից մեկը ժամանակավորապես փակվել է

«Տավուշ տեքստիլի» Բերդի 4 արտադրամասերից մեկում կորոնավիրուսի 7 դեպք է հաստատվել, ինչի պատճառով արտադրամասը որոշ ժամանակով փակվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։

«Աշխատկիցներից մեկը հանգստի օրերին լավ չի զգացել, դիմել է հիվանդանոց, առաջին թեստով հաստատվել է վիրուսը, իր կոլեգաները, որոնց հետ աշխատակիցը մտերիմ է նաեւ գործից դուրս, նույնպես թեստավորվել են, առաջին թեստի պատասխանը դրական է եղել։ Այդ մարդկանց տարել են համախատասխան վայրեր»,-  նշեց տնօրենը։

Միքայել Եզեկյանը հայտնեց, որ 150 աշխատակից կա բանվորական ձեռնոցների այդ արտադրամասում, վիրուսի դեպքի հաստատումից հետո իրենց որոշմամբ այն ժամանակավորապես փակվել է։ Միայն բոլոր աշխատակիցներին թեստավորելուց հետո նրանք կվերսկսեն աշխատանքը։

«Մեր միջոցներով կկազամկերպենք բոլորի թեստավորումը եւ 3-4 օրից, կարծում եմ, կվերադառնան աշխատանքի։ Մինչ այդ էլ մենք սանիտարական լուրջ մաքրումներ ենք կատարում արտադրամասում»,- ասաց նա։

Տնօրենի հավաստմամբ՝ դեռ փետրվարից արտադրամասում պահպանել են անվտանգության կանոնները՝ վարակի տարածում թույլ չտալու համար։

ԱՎԵԼԻՆ