Վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել.Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

“Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը:

Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:

Իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել…”

Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր…

Gepostet von Gagik Tsarukyan am Mittwoch, 20. Mai 2020

ԱՎԵԼԻՆ