Ի պատասխան Econews.am կայքի հրապարակմանը կամ Econews.am–ի ընտրովի լրագրությունը

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ի պատասխան Econews.am կայքի հրապարակմանը կամ Econews.am–ի ընտրովի լրագրությունը

Կայքի անվանումը հուշում է, որ վերջիններս հիրավի պետք է օրհասական բնապահպանական խնդիրներով զբաղվեին: Մինչդեռ հերթական անգամ ականատեսն ենք լինում մի իրավիճակի, երբ կայքը ձվի մեջ մազ փնտրելով է զբաղված: Այս կարծիքը բնավ չէր ձևավորվի, եթե econews.am-ի սյունյակներից որևիցե մեկում երբևէ հանդիպած լինեի, որ Կարմիր գրքում հայտնված և փաստացի վերացումից փրկված բեզոարյան այծերն այլևս անհետացման վտանգի տակ չեն՝ շնորհիվ այն հսկայական ֆինանսական և մարդկային ջանքերի, շնորհիվ այն սրտացավության, որը դրսևորել է Գագիկ Ծառուկյանը: Քանզի դեռևս տարիներ առաջ՝ 2004 թ.-ին, Գագիկ Ծառուկյանը հիմնել է «Բեզոար» կազմակերպությունը, որը փրկում է, ինչպես արդեն նշվեց, Կարմիր գրքում հայտնված հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ցեղատեսակներն ու հատուկ պայմանների շնորհիվ զարգացնում նրանց պոպուլյացիան: Եթե նախկինում հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի քանակը Հայաստանում մի քանի տասնյակ էր, ապա այսօր շնորհիվ «Բեզոար» կազմակերպության հասնում է շուրջ 5000-ի: Խոսրովի արգելոցում անգամ նման նպաստավոր պայմաններ պոպուլյացիայի վերականգնման համար առկա չեն:
Ուստի, որքան էլ հրապարակումներում Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով փորձեր արվի սադրել կամ նույնիսկ ապատեղեկատվություն տարածել, միևնույնն է, երկակի ստանդարտները և ընտրովի լրագրությունը երբևէ մնայուն արժեք չեն կարող ստեղծել: Արժեք, ինչպիսինն է օրինակ վերոնշյալ «Բեզոար» կազմակերպությունը, որը վստահաբար դեռ երկար տարիներ կշարունակի իր հսկայածավալ գործունեությունն՝ ի շահ Հայաստանի բնության:

Հ.Գ. Եթե երբևէ econews.am-ից պատահաբար ցանկություն կհայտնեն մոտիկից ծանոթանալու բեզոարյան այծերի պոպուլյացիայի վերականգնման ահռելի ջանքերին և արդյունքներին, կարող ենք նրանց համար ճանաչողական այց կազմակերպել՝ իրենց աչքերով տեսնելու և միգուցե լավ լուր լուսաբանելու համար:

Ի պատասխան Econews.am կայքի հրապարակմանը կամ Econews.am–ի ընտրովի լրագրությունը Կայքի անվանումը հուշում է, որ վերջիններս հիրավի պետք է օրհասական բնապահպանական խնդիրներով զբաղվեին: Մինչդեռ հերթական անգամ ականատեսն ենք լինում մի իրավիճակի, երբ կայքը ձվի մեջ մազ փնտրելով է զբաղված: Այս կարծիքը բնավ չէր ձևավորվի, եթե econews.am-ի սյունյակներից որևիցե մեկում երբևէ հանդիպած լինեի, որ Կարմիր գրքում հայտնված և փաստացի վերացումից փրկված բեզոարյան այծերն այլևս անհետացման վտանգի տակ չեն՝ շնորհիվ այն հսկայական ֆինանսական և մարդկային ջանքերի, շնորհիվ այն սրտացավության, որը դրսևորել է Գագիկ Ծառուկյանը: Քանզի դեռևս տարիներ առաջ՝ 2004 թ.-ին, Գագիկ Ծառուկյանը հիմնել է «Բեզոար» կազմակերպությունը, որը փրկում է, ինչպես արդեն նշվեց, Կարմիր գրքում հայտնված հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ցեղատեսակներն ու հատուկ պայմանների շնորհիվ զարգացնում նրանց պոպուլյացիան: Եթե նախկինում հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի քանակը Հայաստանում մի քանի տասնյակ էր, ապա այսօր շնորհիվ «Բեզոար» կազմակերպության հասնում է շուրջ 5000-ի: Խոսրովի արգելոցում անգամ նման նպաստավոր պայմաններ պոպուլյացիայի վերականգնման համար առկա չեն: Ուստի, որքան էլ հրապարակումներում Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով փորձեր արվի սադրել կամ նույնիսկ ապատեղեկատվություն տարածել, միևնույնն է, երկակի ստանդարտները և ընտրովի լրագրությունը երբևէ մնայուն արժեք չեն կարող ստեղծել: Արժեք, ինչպիսինն է օրինակ վերոնշյալ «Բեզոար» կազմակերպությունը, որը վստահաբար դեռ երկար տարիներ կշարունակի իր հսկայածավալ գործունեությունն՝ ի շահ Հայաստանի բնության: Հ.Գ. Եթե երբևէ econews.am-ից պատահաբար ցանկություն կհայտնեն մոտիկից ծանոթանալու բեզոարյան այծերի պոպուլյացիայի վերականգնման ահռելի ջանքերին և արդյունքներին, կարող ենք նրանց համար ճանաչողական այց կազմակերպել՝ իրենց աչքերով տեսնելու և միգուցե լավ լուր լուսաբանելու համար:

Gepostet von Gurgen Sahakyan am Dienstag, 19. Mai 2020

ԱՎԵԼԻՆ