Փաստացի ոչ ստաբիլ վերահսկողության և այժմ էլ սահմանափակումների գրեթե լիակատար վերացման համատեքստում առաջացել է այսպիսի իրավիճակ.Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը ֆեսբուքյան էջում գրել է.

 

“Դեռևս մարտ ամսվա կեսերից սկսած երբ Հայաստանում տեղի ունեցան առաջին խոշոր բռնկումները՝ դրան զուգահեռ հայտնի մի քանի դեպքերի բերումով առաջին ազդանշանները եղան, որոնք վկայում էին մեր հասարակության որոշակի հատվածի ցածր ինքնագիտակցության մասին: Պատկան մարմինները պետք է այդ ժամանակվանից դա հաշվի առնեին ոչ միայն վերահսկողությունը ուժեղացնեին այլև քարոզչական դաշտում հսկայական աշխատանք տանեին՝ որպեսզի կանխվեր ռուսածին դավադրապաշտական ապատեղեկատվության հոսքը մեր տեղեկատվական տիրույթներ: Սակայն ունենք այն ինչ որ ունենք: Փաստացի ոչ ստաբիլ վերահսկողության և այժմ էլ սահմանափակումների գրեթե լիակատար վերացման համատեքստում առաջացել է այսպիսի իրավիճակ: Սակայն անգամ այս պարագայում, երբ սահմանափակումների թուլացման հետ մեկտեղ հստակ կանոններ են սահմանված միևնույն է թերացումներ են առկա: Երեկվա գաջեգործների փողոցում ՄՌՈՒ-ի մոտ բազմամարդ հավաքը դրա վառ ապացույցն է: Իհարկե օրվա ընթացքում ոստիկանությունը կարգավորեց ամեն ինչ: Սակայն ինչու՞ չպետք է նախօրոք բոլոր ռիսկային կետերը կանխատեսել և թույլ տալ որ բանը բանից անցնի՝ նոր դրանից հետո արձագանքող քայլեր անել: Այս իրավիճակում պատկան մարմինները պարտավոր են ամեն մի մանրուքը հաշվի առնել և հնարավոր բոլոր վայրերում որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ՝ նախօրոք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Սա այն հարցն է, որտեղ անգամ ամենաչնչին վրիպումը կարող է ճակատագրական լինել: Եթե 10-ից 9-ը տեղերում այդ ամենը իրականացվում է և 1 տեղում բացթողում է լինում, ապա անգամ այդ 1 տեղը ցավոք կարող է բավարար լինել նոր օջախի առաջացման համար”:

ԱՎԵԼԻՆ