ՊՍԺ-ի նախագահ. Ռոնալդուն օրինակ է բոլոր մարզիկների համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Տարեցտարի Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրում է յուրահատուկ վճռականություն և անհավատալի կամքի ուժ: Նա պահպանում է մոտիվացիան `ամեն օր բարելավվելու ցանկության շնորհիվ: Ռոնալդուն միշտ գերազանցում է ինքն իրեն:

Ես միշտ հիացել եմ Ռոնալդուի խաղով և բնավորությամբ: Նա օրինակ է բոլոր մարզիկների համար»,- Ալ-Խելայիֆիի խոսքը փոխանցում է France Football-ը:

Նշենք, որ 35-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն այժմ գտնվում է Թուրինում և մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» կազմում:

ԱՎԵԼԻՆ