Ջիգանը վերադառնո՞ւմ է Blackstar. ռեփերը Տիմատիի հետ երգ է ձայնագրում

Ռեփերը Ջիգանը առիթ է տվել լուրերի տարածման, որ վերադառնում է երաժշտական հայտնի ապրանքանիշ, որը պատկանում է Տիմուր Յունուսովին (Տիմատի)։ Չորս երեխաների հայրը լուսանկար է հրապարակել Տիմատիի եւ ռեփեր Ալեքսանդր Ստեպանովի հետ, որն առավել հայտնի է ST կեղծանվամբ. կադրերն արվել են ձայնագրման ստուդիայում։

«Studio Time!»,- մեկնաբանություններում գրել է Ջիգանը։ Ընդ որում, ST-ն հրապարակել է նույն լուսանկարն ու այն մակագրել. «Ուտելիք ենք առաքում։ Ի՞նչ է ձեզ պետք»։ Տիմատին Ջիգանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել։

Ըստ ամենայնի՝ Ջիգանը վերջապես որոշել է ուշքի գալ։ Այն մասին, որ իրեն փրկել է կինը, ռեփ կատարողը պատմել է Տիմատիի հետ ուղիղ եթերի ընթացքում։

ԱՎԵԼԻՆ