Հոլիվուդյան դերասաններից ով է բոլորից շատ հայհոյում

Ջոնա Հիլը դարձել է ամենաշատ հայհոյող դերասանը՝ առաջ անցնելով Սեմյուել Ջեքսոնից։ Buzz Bingo կայքի հաշվարկներով, որը կարանտինն անցկացնելու յուրօրինակ միջոց է գտել, Ջոնան իր ռեպլիկներում այսպիսի բառեր օգտագործում է 376 անգամ, այսինքն՝ յուրաքանչյուր 100 բառի դեպքում 22,9 անգամ, գրում է 112-ը։

«Ես այնքան մարդու պետք է շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալություն, Մարտին Սկորսեզե, որ ինձ օգնել ես հասնել բարձունքին։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Սեմյուել Էլ Ջեքսոնին։ Ինքնասիրությունս շոյվել է»,- Instagram-յան էջում գրել է դերասանը։

Իսկ ամենաշատ քանակով հայհոյանքներ պարունակող ժապավենների ցանկը գլխավորել է Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» (2013) ֆիլմը. դրանց մեծ մասը պատկանում է Լեոնարդ դի Կապրիոյի կերպարին։ 715 հայհոյական խոսքերից 332 պատկանում են Ջորդան Բելֆորտին, որի կերպարը մարմնավորում է Լեոնարդո դի Կապրիոն։ Երկրորդ տեղում Ադամ Սենդլերի մասնակցությամբ «Uncut Gems» քրեական դրաման է (646 անպարկեշտ արտահայտություններ)։ Երրորդ տեղում Մարտին Սկորսեզեի «Խաղատուն» ֆիլմն է (606)։

ԱՎԵԼԻՆ