Արցախի Հանրապետության պարետը նոր որոշում է ստորագրել

Արցախի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ եւ անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու, Արցախի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումներում փոփոխություններ է արվել։ Այս մասին հայտարարություն է արել Արցախի տեղեկատվական շտաբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։

«Արցախի Հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով փոփոխություններ են կատարվել պարետի ապրիլի 13-ի N 1 որոշման (https://u.to/n31pGA) մեջ: Ըստ այդմ, Արցախի Հանրապետություն մուտք գործելու արգելքից բացառություն է արվում նաեւ պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում (https://u.to/p35pGA)»։

ԱՎԵԼԻՆ