Ընդունվել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը. այն վերաբերում է մինչեւ 100 աշխատող ունեցող ընկերություններին

Այն գործատուները, ընկերություները, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը, և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե այս միջոցառումը վերաբերում է մինչև հարյուր աշխատող ունեցող ընկերություններին։

«Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերն ու աշխատավարձային ֆոնդը պահպանել»,-նշեց վարչապետը։

Նա ասաց, թե այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ, ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։

 

ԱՎԵԼԻՆ