Գերմանիայում իր մասնագիտական գործունեությունը ծավալով հայ ուռուցքաբան, արյունաբան Տարոն Սարիբեկյանը, որ վարակվել է կորոնավիրուսով, արդեն ապաքինման փուլում է։
NEWS.am-ի հետ զրույցում բժիշկը պատմել է, որ մի քանի օր ջերմության բարձրացում է ունեցել, սարսուռ, հազ, մարմինի կոտրտվածություն, մկանացավեր։
Չնայած դրան, իր որոշմամբ բուժման ընթացքը տանն է անցկացնել՝ համարելով, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն ավելի լուրջ սիմպտոմներ ունեցող հիվանդները։
29-ամյա բժիշկը թեեւ ուռուցքաբան է, բայց հերթապահության օրերին առնչվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայում բուժում ստացող՝ կորոնավիրուսով հիվանդների հետ, եւ, ինչպես նշում է, վարակի հաստատվելը սպասելի է եղել իր համար։
NEWS.am-ը զրուցել է երիտասարդ բժշկի հետ՝ հիվանդության ընթացքի, նրա ձեռք բերած փորձի շուրջ։ Մանրամասները՝ տեսանյութում։