Դոնալդ Թրամփը կոչ է արել Կակիֆոռնիային թույլ տալ Tesla Inc ընկերությանը կրկին բացել էլեկտրամոբիլներ հավաքող գործարանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կակիֆոռնիային թույլ տալ Tesla Inc ընկերությանը կրկին բացել էլեկտրամոբիլներ հավաքող գործարանը։

«Կալիֆոռնիան պետք է թույլ տա Tesla-ին բացել գործարանը, հիմա։ Դա կարելի է անել արագ եւ անվտանգ»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ընկերության ավտոմեքենաների միակ գործարանում արտադրությունը վերականգնվում է՝ անտեսելով արգելքը։ Մասկը նշել էր, որ եթե ինչ-որ մեկը պետք է ձերբակալվի, ապա դա պետք է ինքը լինի։

ԱՎԵԼԻՆ