Մեսին կես միլիոն եվրո է փոխանցել Արգենտինայում կորոնավիրուսի դեմ պայքար տանող ութ հիվանդանոցների

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կես միլիոն եվրո է փոխանցել Արգենտինայում կորոնավիրուսի դեմ պայքար տանող ութ հիվանդանոցների, հաղորդում է TyC Sports-ը։

Արգենտինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 հազարը։ 305 վարակված մահացել է։

Եվս 1 միլիոն եվրո Լիոնել Մեսին ավելի վաղ փոխանցել էր Կատալոնիայի առողջապահական համակարգին։

ԱՎԵԼԻՆ