Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը՝ սկսած մարտի կեսերից. Reuters

Այսօր՝ մայիսի 10-ին, Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը՝ սկսած մարտի կեսերից, հաղորդում է Reuters-ը։

Երկրի բնակչությունը նախապատրաստվում է կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ընդունված սահմանափակումների թուլացմանը։

Երկրի Շտապ օգնության ծառայության ղեկավար Ֆերնանդո Սիմոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ այսօր գրանցվել է 143 մահվան դեպք։ Ընդ որում՝ նախօրեին COVID-19-ի հետեւանքով զոհերի թիվը կազմել է 179 մարդ։

Սիմոնի խոսքով՝ Իսպանիայում շարունակվում է նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվի նվազման միտումը։

Երկուշաբթվանից երկրի բնակչության շուրջ 51 տոկոսը կանցնի սահմանափակումները մեղմելու  քառաստիճան ծրագրի 1-ին փուլին։ Այժմ թույլատրվում են մինչեւ 10 հոգանոց հավաքները եւ հայրենի նահանգների սահմաններում ազատ տեղաշարժը։

Բալեարյան եւ Կանարյան կղզիների շրջանում մասնակի կբացվեն ռեստորանները, ակումբներն ու խանութները։ Բացի այդ, շուրջ երկու ամիս անց այցելուների առջեւ կբացեն դռները թանգարանները, մարզասրահները եւ հյուրանոցները։

Սակայն Իսպանիայի երկու խոշորագույն քաղաքները՝ Մադրիդն ու Բարսելոնան, դեռեւս չեն համապատասխանում սահմանափակումների մեղմացման չափորոշիչներին եւ դեռեւս գտնվում են 0-ական փուլում։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 224 390 մարդ։

ԱՎԵԼԻՆ