Մկրտիչ Արզումանյանը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից իր պապի հետ լուսանկարներ է հրապարակել

 

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից իր պապի հետ։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Պապս է` Սոկրատ Հակոբի Մխիթարյանը, ով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է եղել, մասնակցել է Ստալինինգրադի ճակատամարտին։ Պատերազմի մասին շատ քիչ էր խոսում, գրեթե ոչինչ չէր պատմում: Պատմեց այն ժամանակ, երբ արդեն մեծ էի։ Մեծ ողբերգություն է պատերազմը։

Փառք ու պատիվ բոլոր մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով անսասան են պահել և պահում մեր հայրենիքի սահմանները։ Շնորհավոր եռատոն! Խաղաղություն մեր հայրենիքին և բոլորիս»։

ԱՎԵԼԻՆ