Տաջիկստանում Ղրղզստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին բողոքի նոտա են հանձնել

Տաջիկստանում Ղրղզստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին բողոքի նոտա են հանձնել, հայտնում է Sputnik-Տաջիկստանը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Դեսպանին հանձնվել է Տաջիկստանի հանրապետության ԱԳՆ-ի բողոքի նոտա՝ կապված Ղրղզստանի քաղաքացիների եւ զինծառայողների սադրիչ գործողությունների հետ, որոնք հանգեցրել են զինված միջադեպի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ում դեսպանի հետ զրույցի ժամանակ նրան տեղեկացրել են այն մասին, որ սադրանքը եւ դրա հետեւանքով հակամարտությունը հրահրվել են Ղրղզստանի քաղաքացու կողմից։

Զրույցի ընթացքում սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրման պատասխանատվությունը դրվել է ղրղզական կողմի վրա։

Տաջիկստանի ԱԳՆ-ը փոխանցել է հրազենի կիրառմամբ սադրիչ գործողությունների դադարեցման, ինչպես նաեւ միջադեպի մանրամասն հետաքննություն անցկացնելու  եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջ։

ԱՎԵԼԻՆ