Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք.Մովսես Հակոբյան

Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, որ ռազմական գործողությունների վտանգն առավել քան մեծ է:

«Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք։Մի վայրկյան չեմ կասկածում, որ հաղթելու ենք, բանակն իր առջև դրված խնդիրը կլուծի: Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, ինչի վկայությունը մայիսյան եռատոնն է: Մեր ժողովրդին վերջին հարյուրամյակի ամենամեծ ձեռքբերումը ազատ, անկախ Արցախն է՝ իր տարածքով, բանակը»,-ասաց նա:

Գեներալ գնդապետի խոսքով ՝ բանակը շարունակվում է համալրվել անհրաժեշտ միջոցներով: Ըստ նրա՝ 2016 թվականին այսօրվա սերունդն ապացուցեց, որ իրենք 90-ականներին հաղթանակ կերտածների զավականերն են։

Անդրադռանալով դիտարկմանն առ այն, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարություն արեց, որից հաջորդեցին մտահոգություններ և հարցին՝ արդյո՞ք ինքը ևս կիսում է դրանք, Մովսես Հակոբյանն ասաց.

«Մեր ժողովուրդը 1994 թվականին հայտարությունն արել է, գծել իր սահմանները, որևէ մեկի կարծիքը մեզ հետաքրքիր չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և առանցքային դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործընթացում, Մովսես Հակոբյանն ասաց. «Ով է ուզում է լինի, որոշողը մեր ժողովուրդն է, իսկ ժողովուրդն իր խոսքն ասել»,-նկատեց նա:

ԱՎԵԼԻՆ