Համաշխարհային առաջնորդները երկընտրանքի առջեւ են հայտնվել. կրել դիմակ, թե` ոչ

Աշխարհի` կարանտինից դուրս գալուն զուգահեռ քաղաքական առաջնորդները երկընտրանքի առջեւ են հատնվել` կրել դիմակ, թե ոչ: Շատերը կասկածում են, որ դիմակ կրելը նպատակահարմար է` հաշվի առնելով կորոնավիրւոսի դեմ պայքարում դրա արդյունավետության մասին տարբեր հաղորդումները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք դիմակ չի դրել: Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտնվել է Ֆրանսիայի փոքրիկ դրոշով դիմակով: Սլովակիայի նախագահը նորաձեւ հայտարարություն էր արել` օգտագործելով իր հագուստին համապատասխան ֆուքսինի գույնի դիմակ կրելով:

Քանի որ մարդիկ սկսում են վերադառնալ աշխատանքի, չնայած կորոնավիրուսի դեմ դեղորայքի կամ պատվաստանյութի բացակայությանը, դիմակը կրելն այժմ խրախուսվում է կամ նույնիսկ պահանջվում է որպես հակավիրուսի դեմ հիմնական գործիք` ձեռքերի լվացման եւ սոցիալական հեռավորության պահպանման հետ միասին:

Այս կապակցությամբ քաղաքական առաջնորդները պետք է ընտրություն կատարեն: «Մարդկանց մեջ դիմակ կրելու կամ դրանից հրաժարվելու որոշումը հիմնված է այն բանի վրա, թե ինչ է առաջնորդը ցանկանում փոխանցել»,- AFP-ին հայտարարել է Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի պրոֆեսոր Ժակլին Գոլանը: «Նրանք, ամենայն հավանականությամբ դիմակ կկրեն, եթե առաջնորդը հավատում է հանրային առողջության ամրապնդմանը: Նրանք կարող են հրաժարվել դիմակից, եթե առաջնորդը կարծում է, որ պետք է զեկուցի, որ փոխանցման ռիսկը ցածր է եւ ամեն ինչ նորմալացել է»,- ասել է նա: Ոմանք սկսել են հայտնվել հանրության առջեւ սովորական բժշկական դիմակներով կամ պաշտպանվածության ավելի բարձր աստիճանով N95 կամ FFP2  դիմակներով, մյուսներն ընտրում են բազմանգամյա օգտագործման լվացվող դիմակները: Բայց կան նաեւ այնպիսինները, այդ թվում` ԱՄՆ նախագահ Թրամփը եւ Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն, ովքեր դեմ են այս տենդենցին:

Ինչպիսին էլ որ լինի առաջնորդի դրդապատճառները, նա օրինակ է ծառայում, որին հետեւելու են շատ մարդիկ` լինի դա դիմակ կրելու խորհուրդներին հետեւելը, թե դրանք մերժելը, նշել է Էդինբուրգի համալսարանի էլեկտրոնային առողջապահության հետազոտող  Կլաուդիա Պագլիարին:

Բիրմինգհեմի համալսարանի կիրառական բժշկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կ. Կ. Չենգը կարծում է, որ քաղաքական գործիչների սկզբնական դիրքորոշումը հիմնականում հիմնված էր կլինիկական փորձաքննությունների բացակայության վրա` ապացուցելու համար, որ դիմակներն աշխատում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես խորհուրդ չի տալիս բոլորին պարտադիր դիմակներ կրեն:
Կառավարությունները «սխալ են հասկացել կամ չեն գնահատել այն ապացույցների բնույթը, որոնք անհրաժեշտ են դիմակներ կրելու համար»,- ասել է Չենգը: «Սա պարզ ֆիզիկա է»: «Եթե դա չի աշխատում, ապա ինչու ենք մենք մարդկանց խնդրում փակել բերանը հազելու ժամանակ: Կլինիկական փորձարկումներ չկան, բայց մենք դա երբեւէ կասկածի տակ չենք դրել»,- ասել է նա:

Անցյալ ամիս Հարավային Աֆրիկայի նախագահ Քիրիլ Ռամաֆոսան ծաղրի առարկա էր դարձել, երբ չէր կարողացել հագնել աֆրիկյան պրինտով դիմակը` անփութորեն այն աչքերին ձգելով: Մարտին Սլովակիայի առաջնորդ Զուզանա Կապուտովան ուշադրություն գրավել` հայտնվելով նորաձեւ կտորե դիմակով` իր հագուստին համապատասխան: Թրամփը, հակառակը, հետեւողականորեն անտեսել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների առաջարկությունները: Այս շաբաթ նա այցելել էր դիմակների արտադրության գործարան, սակայն դեմոնստրատիվ կերպով անտեսել էր դիմակներ կրելու կոչեր պարունակող նշանները: Դրա փոպարեն նա թափանցիկ պաշտպանիչ ակնոց էր կրել:

«Կորոնավիրուսի համավարակը տարածվում է գլոբալ պոպուլիստական շարժմանը զուգահեռ, որը «կոշտ մարդկանց» մի ամբողջ սերունդ է իշխանության բերել»,- ասել է Պագլիարին: «Դժբախտաբար, դիմակներն այս պոպուլիստական շարժման վերջին տոտեմն են դարձել, ինչպես նրանք դա արեցին 1919-20 թվականների իսպանական գրիպի ժամանակ, երբ ցուցարարները դրանք որպես պետական խիստ վերահսկողության խորհրդանիշ էին ընկալում»:

ԱՎԵԼԻՆ