Չինաստանը կրկին մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ստի մեջ.Reuters

Չինաստանը կրկին մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ստի մեջ, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանում հայտարարել են, որ Պոմպեոն սուտը ստի հետեւից հայտարարություններ է անում եւ հարձակվում Պեկինի վրա:

ՉԺՀ մամուլի խոսնակ Խուա Չունինը հայտարարել է, որ Չինաստանն աջակցում է ԱՀԿ-ի՝ պանդեմիայի ծագման հետաքննության հարցով ջանքերին: Նրա խոսքով՝ Չինաստանը մշտապես բաց է համագործակցության համար:

Ավելի վաղ ԱՀԿ-ն Պոմպեոյի՝ լաբորատոր աղբյուրի մասին հայտարարությունը «սպեկուլյացիա» է անվանել:

ԱՎԵԼԻՆ