Հայաստանի կառավարությունը Գյումրիի զարգացումն իր առաջնահերթությունն է դարձրել.Սուրեն Պապիկյան

Հայաստանի կառավարությունը Գյումրիի զարգացումն իր առաջնահերթությունն է դարձրել։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպես, նրա խոսքերով, նոր ճանապարհների շինարարության համար պլանավորվում է տրամադրել 2,5 մլրդ դրամ։

«Այժմ ընթանում է պլանավորման փուլը։ Կառավարությունը նաեւ կհամաֆինանսավորի այգու վերականգնման IDEA հիմնադրամի ծրագիրը։ Համաֆինանսավորման գումարը կկազմի 1 մլն դոլար, իսկ 10 մլն դոլար կհատկացնի ֆոնդն ինքը»,- հայտնեց Պապիկյանը։

Ընդ որում, նախարարը նշեց, որ զբոսաշրջության զարգացման ծրագրերը ընդլայնվել են, իսկ երկրի հյուսիսային մարզերը, այդ թվում՝ Շիրակի մարզը, ներառվել են դրանց մեջ։ Մասնավորապես, նա նշեց, որ շուտով կսկսվեն աշխատանքները Խարկով գյուղում։

Պապիկյանը հայտարարեց, որ քննարկվում է Օրոմ եկեղեցու վերականգնման հարցը, իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր։

Ընդ որում, նախարարը չպատասխանեց պատգամավորների հարցին այն մասին, թե երբ կավարտվի Գյումրի-Երեւան մայրուղու շինարարությունը։

ԱՎԵԼԻՆ