Հայաստանի կառավարությունը աջակցություն կցուցաբերի Երեւանի քաղաքապետարանին նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում

Հայաստանի կառավարությունը աջակցություն կցուցաբերի Երեւանի քաղաքապետարանին նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում։ Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։

Փոխվարչապետի խոսքերով՝ տվյալ հարցով բանակցություններ են տարվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, որը համաձայնել է Հայաստանին 25 մլն եվրոյի վարկ տրամադրել՝ 100 ժամանակակից ավտոբուսների ձեռքբերման համար։

Այսպես, ՎԶԵԲ առաջարկությամբ, արագացված կարգով արդեն անցկացվում է Երեւանի համար 12մ երկարությամբ, ցածր հարթակով, սահմանափակ կարողությամբ մարդկանց համար հարմարեցված 100 ավտոբուսների գնման տենդեր։

«Այդ միջոցները կհատկացվեն նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում»,- ընդգծեց Ավինյանը։

ԱՎԵԼԻՆ