Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Խոսվել է նաև Մեծ հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների նախապատրաստական աշխատանքների, ինտեգրացիոն կառույցներում համագործակցության մասին»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լուկաշենկոն ռուս պաշտոնակցին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստման և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերն անպայման անցկացվելու է:

ԱՎԵԼԻՆ