Պեսկովը պատասխանել է Միշուստինի` կորոնավիրուսով վարակվելուց հետո Պուտինի առողջության պահպանման մասին հարցին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության պահպանումն ապահովվում է ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին տեղեկատվության ֆոնին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Այս օրերին` հատկապես, ինչ վերաբերում է պետության ղեկավարին, ապա նրա առողջության պահպանումն առանց այդ էլ ամենաբարձր մակարդակի վրա է»,- ասել է նա «Ռուսաստան 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում: Այսպես է Պեսկովը պատասխանել հարցին` արդյոք կուժեղացվի Պուտինի առողջության պահպանումը Միշուստինի` կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Հաղորդումից հատվածներ հրապարակվել են հեռուստահաղորդավար Պավել Զարուբինի ինստագրամյան էջին:

ԱՎԵԼԻՆ