Կորոնավիրուսը բուժվել է, մնացել է միայն գլուխ հանել թոքաբորբից.Բաբկինան դեռ գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո

Հիվանդանոցում վրդովվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինայի դուրս գրման մասին լուրերից, գրում է Starhit-ը։

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ աստղը պատրաստվում է լքել հիվանդանոցային պատերը, քանի որ արագ ապաքինվել է։ Սակայն, հիվանդանոցը լքելուն դեռ շատ կա։ Չնայած, որ բուժման մեջ առաջընթաց է գրանցվում։

«Բաբկինան այժմ սովորական հիվանդասենյակում է, բայց ոչ մի խոսակցություն այն մասին, որ նրան տուն կթողնեն», — մեկնաբանել են կլինիկայում: – Կորոնավիրուսը բուժվել է, մնացել է միայն գլուխ հանել թոքաբորբից: Նա լավ է, բայց դեռ չի կարողանում քայլել։ Սնվում է ինքնուրույն՝ խնամակալի օգնությամբ, հիվանդանոցային սնունդը նրան լիովին բավարարում է»։

Նրա խոսքով՝ Բաբկինան թույլ է եւ գտնվում է ստանդարտ հիվանդասենյակում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

ԱՎԵԼԻՆ