Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետի պաշտոնակատար կլինի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է այն մասին, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Հենց նոր հայտնի դարձավ, որ թեսթերը, որոնք ես հանձնել էի կորոնավիրուսի համար, դրական արդյունք են տվել,- ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի ժամանակ,- Այս կապակցությամբ եւ «Ռոսպոտրեբնադզորի» պահանջների համաձայն՝ ես պետք է պահպանեմ ինքնամեկուսացումը, կատարեմ բժիշկների ցուցումները»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միշուստինը պարզաբանել է, որ «դա անհրաժեշտ է անել, որպեսզի վտանգի չենթարկի աշխատակիցներին»։

«Կառավարությունը կշարունակի գործունեությունը աշխատանքային ռեժիմով, ես պլանավորում եմ բոլոր հիմնական հարցերով հեռախոսով ակտիվ կապի մեջ լինել գործընկերների հետ եւ տեսակապով ձեզ հետ, Վլադիմիր Վլադիմիրովիչ,»,- հավելել է նա՝ դիմելով նախագահին։

Միշուստինը, որպես իր հիվանդության ընթացքում վարչապետի պարտականությունները կատարողի թեկնածու, առաջարկել է իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին։

Նախագահը կառավարության ղեկավարին ցանկացել է շուտափույթ առողջացում։ «Ես ուզում եմ ձեզ ցանկանալ, որքան հնարավոր է շուտ, առողջացում, ապաքինվեք»,- ասել է Պուտինը՝ դիմելով վարչապետին։

Պետության ղեկավարը նշել է, որ նման բան յուրաքանչյուրի հետ կարող է լինել, եւ ինքը միշտ այդ մասին ասում է։ «Դուք շատ ակտիվ մարդ եք, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել աշխատանքի համար, որն արվել է մինչ այժմ։ Դուք եւ կառավարության անդամները, նախագահի աշխատակազմից գործընկերները, անկասկած, գտնվում եք հատուկ ռիսկի գոտում, քանի որ, ինչպես էլ սահմանանփակեք ձեզ շփումները որոշումներ կայացնելիս եւ ընդունելիս, ամեն դեպքում առանց մարդկանց հետ ուղիղ հաղորդակցության, հնարավոր չէ»,- հավելել է Պուտինը։

ՌԴ առաջնորդը հույս է հայտնել, որ վարչապետը կմնա նույն լավ աշխատանքային մարզավիճակում եւ ամենաակտիվ մասնակցությունը կունենա քաղաքացիների, տնտեսության ընդհանրապես եւ առանձին տուժած ոլորտների աջակցության մասին որոշումների կայացմանը։ «Ուզում եմ ձեզ ասել՝ առանց ձեր կարծիքի, առանց ձեր մասնակցության այդ վեջնական որորշումները չեն ընդունվի»,- ամփոփել է նախագահը։

ԱՎԵԼԻՆ