Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման աջակցությունից կօգտվի եւս 30 հազար մարդ

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման աջակցությունից կօգտվի եւս 30 հազար մարդ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ֆեսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունում լրացում կատարեցինք, հակաճգնաժամային 8-րդ միջոցառումով։ Այդ միջոցառման արդյունքում մեր աջակցությունից կօգտվի եւս 30 հազար մարդ։ Տուժած ոլորտների ցանկում ավելացրել են գործունեության 13 տեսակներ, ցանկը կա համացանցում։ Միջոցառումից կարող են օգտվել նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները։ Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասկարգիչները մինչեւ մայիսի 5-ը հնարավոր է ուղղել»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

ԱՎԵԼԻՆ