Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի նյութերն ուղարկվել են ՀՔԾ. Արթուր Դավթյան

Քրեադատավարական գործընթաց է սկսվել, նյութերը կփոխանցվեն ՀՔԾ: Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Ոչ միայն ուսումնասիրվում է, այլ քրեադատավարական գործընթացը սկսվել է արդեն։ Անձինք հաղորդում են ներկայացրել Ոստիկանության բաժնում և իմ կողմից արդեն հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն ՀՔԾ և դատավարական հետագա ընթացքը կտրվի ՀՔԾ-ի կողմից»,– ասաց նա։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է այդ դեպքով Ալեն Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի՝ Դավթյանը պատասխանեց. «Արարքների վերջնական գնահատականների վերաբերյալ, որոնք պետք է ապագայում տրվի, կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև բոլորիդ համար հասկանալի է՝ կկաշկանդեմ կոնկրետ դատավարական սուբյեկտներին։ Նախապատրաստվում են նյութեր»։

Լրագրողի դիտարկմանը, որ կա տեսակետ՝ երկրում այդպիսի միջադեպերով փորձում են «քաոսային իրավիճակ» ստեղծել, և, որ որոշ անձինք փորձում են սադրանք կիրառել, գլխավոր դատախազն ասաց. «Սադրանք կիրառելու մասին չեմ կարող ասել՝ ինչն էր նպատակը։ Կարող եմ դիտարկում անել, որ պատասխանատվության շունչը մոտենալիս ցանկացածն էլ պաշտպանական ինչ-որ «միջոցներ» է ձեռնարկում։ Ձեր մոտ այդպիսի տպավորություն ստեղծած իրադարձությունները կարող են լինել պաշտպանական պրոցեսների արդյունքներ»։

ԱՎԵԼԻՆ