Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։

Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն այսպիսով հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին Հայոց պատմության մութ շրջանում։

Հիշում ենք և պահանջում։

 

ԱՎԵԼԻՆ