Շոկոլադի օգտակարությունը

Գործնականում ցանկացած շոկոլադ պատրաստվում է քերած կակաո-հատիկավորից, կակաոյի յուղից եւ շաքարափոշուց: Գումարած՝ բազմաթիվ հավելանյութեր: Այսօր գոյություն ունեն այս քաղցրավենիքի տարբեր տեսակներ. սպիտակ, մուգ, կաթնային, միջուկով ու այլն: Եվ մեզնից յուրաքնչյուրը հեշտությամբ կարող է իր ճաշակին համապատասխան շոկոլադ գտնել:

Սեւ շոկոլադ

Հասուն տարիքի մարդիկ առավել հաճախ են նախընտրում հենց սեւ շոկոլադը: Վերջինիս72% կակո է պարունակում, իսկ կալորականությունն ավելի ցածր է, քան կաթնայինինը: Հատկապս դրա համար են սեւ շոկլոդը պաշտում թույլ սեռի ներկյացուցիչները: Այս շոկոլադը նաեւ ամեմենամեծ քանակի հակաօքսիդանտներն է պարունակում, որոնք ամրապնդում են նյարդային համակարգն ու խոչընդոտում են ծերացման պրոցեսներին: Բացի այդ,լավ շոկոլադն օգնում է կարգավորել նյութափոխանակությունն ու ամրապնդել իմունիտետը:

Կաթնային շոկոլադ

Շոկոլադի այս տեսակն ավելի շատ սիրված է երեխաների կողմից: Քանի որ սրա համն ավելի հաճելի է եւ այնպես դառը չէ, ինչպես սեւ շոկոլադը: Կաթնային շոկոլադը 30% կակաո է պարունակում, շաքար եւ վանիլին: Չնայած այս շոկոլադն ավելի քաղցր է, այն, այնուամենայնիվ, օգտակար հատկություններ ունի: Օրինակ՝ ընկույզի հետ նրա համադրությունն ուղեղին էներգիա է տալիս: Կաթնային շոկոլադ խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես քննությունների շրջանում եւ մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ:

Սպիտակ շոկոլադ

Այն ավելի քիչ օգտակար է, քան նախորդ երկուսը, քանի որ ավելի շատ չոր կաթ եւ շաքար է պարունակում, իսկ կակաոն, ընդհակառակը, ավելի քիչ է: Սակայն այնտեղ քիչ է նաեւ կոֆեինի քանակությունը, ուստի այն հանգիստ կարող են օգտագործել մարդիկ, ովքեր բարձր ճնշում են ունենում:

Դիաբետիկ շոկոլադ

Այս շոկոլադն առանձնահատուկ է նրանով, որ պարունակում է շաքարի փոխարինիչ, այսինքն՝ գլոյուկոզա, սորբիտ կամ կիսիլիտ: Այն ենթաստամոքսային գեղձի համար ավելի բարենպաստ ազդցեություն է ունենում, ինչպես նաեւ չի առաջացնում կարիես: Այն կարող են ընտրել առողջ կենսակերպ վարողները:
Առաջին հերթին շոկոլադը ֆոնդյուի տեսքով են օգտագործոււմ: Մեկ-երկու հալեցրած սալիկի վրա կարելի է ավելացնել թարմ մրգեր եւ հատապտուղներ, իյչպես նաեւ պանիր եւ թխվածքաբլիթ: Նրանից կարելի է նաեւ տարբեր ֆիգուրներ պատրաստել: Հարկավոր է միայն հալեցրած շոկոլադը լցնել մոմլաթի վրա, երբ կսառչի, կարելի է տարբեր ձեւի ֆիգուրներ կտրել: Այն նաեւ հանգիստ կարելի է օգտագործել տնային պաղպաղակ, կոկտեյլներ, յոգուրտներ եւ անգամ մրգային աղցաններ պատրաստելու համար:

ԱՎԵԼԻՆ