Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը. Արսեն Թորոսյան

Այո, այս գործընթացում ներգրավված բուժաշխատողները ֆինանսավորվում են, հիմնականում բյուջեի միջոցներով, ավելի շատ, քան իրենց սովորական գործունեության համար: նաեւ ֆինանսավորվում են այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, մինչեւ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված են շուրջ 1700 բուժաշխատողներ Հայաստանի 9 բուժհաստատություններում, ինչպես նաեւ շտապօգնությունը, սահմանային անցակետերում ներգրավված բուժաշխատողները:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հնարավորությանը. «Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Իհարկե, դա կընդունվի հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն իմ նշած գործողությունների շարունակականությունը ապահովելու համար, կարծում եմ՝ արտակարգ դրության ռեժիմը կարեւոր է»:

ԱՎԵԼԻՆ