Կարագի եւ շաքարավազի գներն այս տարվա մարտին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առեւտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:

Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի եւ ալյուրի գծով հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:

Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 եւ 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480 , 487 եւ 489 դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

ԱՎԵԼԻՆ