ՀՀ նախագահը 10-ից ավելի օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի աշատակազմի աշխատակազմից  հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

–              «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,

–              «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,

–              «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

–              «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

–              «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

–              «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

–              «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

–              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

–              «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

–              «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

–              «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

ԱՎԵԼԻՆ