Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի եւ յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության եւ օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի եւ աշխարհասփյուռ ժողովրդի համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Արարողության հեռարձակմանը կարող եք հետեւել առցանց, ժամը 16:00-ին՝

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջերում, «Շողակաթ» հեռուստաընկերության էջերում:

ԱՎԵԼԻՆ