Առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից.Արցախի տեղեկատվական շտաբ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո:

Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակահամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:

Նշենք, որ մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից»:

ԱՎԵԼԻՆ