Ռուսաստանում բժիշկների հսկողության տակ է գտնվում 180 հազարից ավելի մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է գտնվում 180 հազարից ավելի մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը:

Նշվում է, որ երկրում արդեն կատարվել է ավելի քան 910 հազար թեստավորում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

ԱՎԵԼԻՆ