Կորոնավիրուսի համաճարակի բարձրակետը դեռեւս չի անցել.Պուտին

Կորոնավիրուսի համաճարակի բարձրակետը դեռեւս չի անցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կորոնավիրուսային իրավիճակի զարգացման եւ դրա կանխարգելման միջոցառումների հարցերով խորհրդակցության ժամանակ՝ կոչ անելով սովորել ուրիշների, այլ ոչ թե սեփական սխալների վրա:

«Մենք հիմա բոլորս վիրուսաբաններ ենք, իմ կարծիքով՝ ամբողջ երկիրն է դարձել վիրուսաբան: Բայց չափազանց կարեւոր է իսկական մասնագետների կարծիքը, որովհետեւ մենք մեր գործողությունները, նկատի ունեմ բոլոր մակարդակների իշխանությունների գործողությունները, հիմնում ենք հենց այն մարդկանց կարծիքի վրա, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ծանր եւ անչափ կարեւոր, պատասխանատու գործին»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ բոլոր որոշումները պետք է սպառնալիքին համաչափ լինեն եւ իրավիճակին համարժեք: «Ինչպես արդեն ասել եմ, մասնագետները ինֆեկցիայի տարածման շղթան կտրել թույլ տվող առավել արդյունավետ միջոցներ են համարում սահմանափակումների եւ ինքնամեկուսացման ռեժիմը: Դրա հետ մեկտեղ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մարդկանց պաշտպանելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվողներին, իսկ նրանք հիվանդացած քաղաքացիների ընտանիքների անդամներն են, բժիշկները, բուժքույրերը, հիվանդանոցների եւ կլինիկաների անձնակազմերը, բուժանձնակազմը, որոնք մարդկանց օգնություն են ցույց տալիս, որոնք իրենք են բախվում վարակման սպառնալիքին, իհարկե նրանց անհրաժեշտ է համապատասխան օգնություն եւ աջակցություն:

Գիտեմ, որ մեր ճյուղային գերատեսչությունները գիտնական-վիրուսաբանների, դեղագործների, բժիշկների հետ միասին ակտիվորեն աշխատում են հատուկ կանխարգելման համակարգի վրա, ներառյալ պատվաստանյութի, ինչպես նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի եւ դրա բարդությունների բուժման արդյունավետ մեթոդների ստեղծումը»:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Ռուսաստանում կա 7497 հիվանդ, 494 մարդ առողջացել է, 58-ը մահացել: Կատարվել է ավելի քան 795 հազար թեստ:

ԱՎԵԼԻՆ