20-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածք հասցրած համածառայակցին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք հասցրած ժամկետային զինծառայող Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 20-ամյա Գարեգին Բաբակեխյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը հայտնել էր, որ Գարեգինը 1 տարի առաջ էր բանակ զորակոչվել. «Ընտանիքում 3 երեխա էին։ Ինքը մեծն էր, մյուս երեխաները, եթե չեմ սխալվում 12, 16 տարեկան են։ Երիտասարդ ընտանիք են, ամուսիններով աշխատում են։ Հայրը 42 տարեկան է, աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղակցրեցինք։ Հավանաբար այսօր երեկոյան դին կբերեն»։ «Ընտանիքում 3 երեխա էին։ Ինքը մեծն էր, մյուս երեխաները, եթե չեմ սխալվում 12, 16 տարեկան են։ Երիտասարդ ընտանիք են, ամուսիններով աշխատում են։ Հայրը 42 տարեկան է, աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղակցրեցինք։ Հավանաբար այսօր երեկոյան դին կբերեն»։

ԱՎԵԼԻՆ