Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների միայն մի մասն է օգտագործվում

Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների միայն մի մասն է օգտագործվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առողջապահական համակարգի լարվածությունը նվազել է մի փոքր, համակարգը ադապտացվել է։ Այսօրվա դրությամբ 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք եւ կարող ենք ասել, որ նաեւ լավ է նրանով, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք, երկու հոգի, որ ծայրահեղ ծանր էին, ավելի լավ վիճակում են»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա կառավարությունը կսկսի արտակարգ դրության ռեժիմի թուլացման մարտավարություն վարել։

«Վիճակագրությունը մեզ հուշում է, որ, հնարավոր է՝ սահմանափակումների մեր քաղաքականությունը արդյունավետ է եւ խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ եւ լրջությամբ պահել սահամանափակումները, որ կարողնանաք երկուշաբթի օրվանից սկսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնավարություն տա»,- նշեց նա։

ԱՎԵԼԻՆ